Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00 Հայերեն Русский English
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդես է եկել ուղերձով

26, սեպտեմբեր 2020

Հարգելի քաղաքացիներ.

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը.

Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով:

Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ:

Հարգանքներով ՝ ՇՎՏՄ ղեկավար Ա. Կոտոլյան



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo