Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00 Հայերեն Русский English
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում

27, մարտ 2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա­կոսմե­տի­կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում:

Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo