Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00 Հայերեն Русский English
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

ՇՎՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին պատշաճ լրացնել ջերմաչափման գրանցամատյանները

31, օգոստոս 2020

Նախորդ շաբաթ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքում ու Կոտայքի մարզում: Մասնավորապես կրկնայցեր են տեղի ունեցել Երևանի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

Դիտարկվել են փոքրաթիվ խախտումներ, որոնց շարքում գերակշռել են հատկապես ջերմաչափման գրանցամատյաններին առնչվող խախտումները: Տեսչական մարմնի կողմից կազմվել են արձանագրություններ, ինչի արդյունքում պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողի գործուրնեությունը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին առանձին ուշադրություն դարձնել աշխատակիցների ջերմաչափման և արդյունքների մասին ջերմաչափման գրանցամատյաններում պատշաճ նշումներ կատարելուն:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo