Հայտարարվում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վարչության ավագ մասնագետի (ծածկագիր 69-27.2-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վարչության ավագ մասնագետի (ծածկագիր 69-27.2-Մ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վարչության ավագ մասնագետի (ծածկագիր 69-27.2-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ շուկայի վերահսկողության տեսչական մարմին (ք.Երևան, Կոմիտաս 49/2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

7. համառոտ CV (ըստ ցանկության):

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 21-ից մինչև 2020 թվականի հունիսի 1-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:


Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի
23-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:


Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի
25-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 

Հիմնական աշխատավարձը 150.799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

«Տեխնիկական  կանոնակարգման  մասին» ՀՀ օրենք.
գլուխ 1, հոդվածներ՝ 1, 3, 4, 6
գլուխ 2, հոդվածներ՝ 7, 8, 17
գլուխ 3, հոդվածներ՝ 25, 26, 27
http://www.irtek.am/views/act.aspx?aid=64189

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք.
գլուխ 1, հոդվածներ՝ 2, 3
գլուխ 2, հոդվածներ՝ 5, 6
գլուխ 5, հոդվածներ՝ 16 (հավելված)
http://www.irtek.am/views/act.aspx?aid=35010


«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 1, 2.1, 4, 6, 7
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150124

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 1606-Ն որոշում

http://www.irtek.am/views/act.aspx?aid=68657


Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հունվարի 30-ի «ԵՎրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշում
http://www.irtek.am/views/act.aspx?aid=79107


«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր
՝ 74, 94, 245, 246, 247, 248, 250
http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6 http://fliphtml5.com/fumf/egdx

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3, էջեր 38, 39, 164, 165, 185
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_3.pdf

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016. Մաս 2, էջեր 16, 17, 19, 24
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_2.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

·         «Խնդրի լուծում»  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

·         «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 93 600727, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.gevorgyan@gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է: