ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

·         աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

·         տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

·         անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։