Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

 

ՀՀ ՇՈՒԿԱՅԻ  ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

(ՇՎՏ-2.3-12)

 

1) իրականացնում է չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի պահպանման, այդ թվում` «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների պահանջների պահպանման, հաստատված տեսակի չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության և չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական չափագիտական վերահսկողություն

2) ստուգման ակտերի հիման վրա Վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ.

3) Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթներ,

4) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1)  բնագիտական կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ), կամ էներգետիկա և էներգամեքենաշինություն, կամ մետաղագործություն, կամ մեքենաշինություն և նյութամշակություն, կամ տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ էլեկտրատեխնիկա, կամ սարքաշինություն, կամ էլեկտրոնային տեխնիկա, կամ ռադիոտեխնիկա և կապ, կամ ավտոմատիկա և կառավարում, կամ տեղեկատվություն և հաշվողական տեխնիկա, կամ կենցաղային և սպասարկման տեխնիկա, կամ տրանսպորտի շահագործում, կամ քիմիական տեխնոլոգիա, կամ անտառային պաշարների վերարտադրություն և վերամշակում, կամ լայն սպառման ապրանքների տեխնոլոգիա մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա  ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե, «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Հավատարմագրման մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի  անհրաժեշտ  իմացություն,  ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3) անհրաժեշտ տե­­ղեկատվությանտիրապետում.

4) համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

5) անգլերենի կամ ռուսերենի կամ ֆրանսերենի կամ գերմաներենի կամ իսպաներենին ազատ տիրապետում.

6) աշխատավարձի չափը՝ 212.309 ՀՀ դրամ.

7) աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Կոմիտաս 49/2:

   

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

Վերը  նշված  պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

 Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտաս 49/2) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.

3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

4)  աշխատանքային գրքույկի պատճենը.

5)  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

 6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտաս 49/2, հեռ. 011 597-520/:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 31.10.2019թ, ժամը 12.30-ը: