Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 3-րդ նիստը

06-08-2018

2018թ-ի օգոստոսի 3-ին կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 3-րդ նիստը: Նիստը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Օրակարգում ընդգրկված էր 3 հարց.

  1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2018թ-ի առաջին կիսամյակում կատարած աշխատանքների հաշվետվություն:
  2. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստացված բողոքների վիճակագրության հաշվետվություն:
  3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագիծ:

Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մկրտչյանը: Նիստի ընթացքում ծավալված քննարկումների ժամանակ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց կարծիքները և առաջարկել՝ օրակարգի հարցերին տալ հավանություն՝ որոշակի վերապահումներով:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Խորհուրդը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հանձնարարեց ներկայացնել առաջարկներ ԱԳԼՃԿ-ներում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների, ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի տեղափոխման, ինչպես նաև բենզալցակայաններում պահպանման տարաների աղտոտվածության պատճառով վառելիքում ծծմբի տեսակարար կշռի ավելացման վերաբերյալ:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo