Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

16-10-2018

Այսօր կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հերթական իրազեկում-հանդիպումը, որը անց էր կացվում Արարատի մարզի մարզպետարանի նիստերի դահլիճում: Հանդիպմանը մասնակցում էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը և երեք տասնյակից ավելի տնտեսվարողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ով հակիրճ ներկայացրեց տեսչական մարմնի գործառույթները` հավելելով, որ այս ամենը կազմակերպվել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերություններ ձևավորելու և նրանց՝ իրենց գործունեությունը կարգավորող տեխնիկական կանոնակարգերի պահանջները իրազեկելու նպատակով:

Հանդիպումն ընթացավ բուռն քննարկումներով: Տնտեսվարողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ թե՛ պարոն Կոտոլյանի և թե՛ պարոն Մկրտչյանի կողմից: Քննարկվեցին տարաբնույթ հարցեր՝ կապված ԱԳԼՃԿ-ների, բենզինի, խաղալիքների, սերտիֆիկացման և բուժհիմնարկներում՝ չափագրող սարքերի չափագիտական վերահսոկողության հետ:

Հանդիպման ավարտին պարոն Կոտոլյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ հորդորելով լինել ավելի ակտիվ և ցանկացած խնդիրների դեպքում զանգարել տեսչական մարմին:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo