Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանդիպումը տնտեսվարողների հետ

28-08-2018

Կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանդիպումը երեխաների և դեռահասների համար նախատեսված ինչպես նաև օծանելիք և կոսմետիկ արտադրանքներ ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարները:

Բացման խոսքով հանդես եկավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մկրտչյանը: Իր խոսքում նա ողջունեց տնտեսվարողներին և կոչ արեց լինել անկաշկանդ, քանի որ հանդիպումը կրում է գործընկերային բնույթ, և առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միասնական, համագործակցային աշխատանք:

Հանդիպումն անցավ թեժ բանավեճերով ու քննարկումներով: Տնտեսվարողները ոլորտում առկա խնդիրների շուրջ կիսվեցին իրենց մտահոգություններով: Եղան ինչպես ոլորտին, այնպես էլ պետական գրանցման, հայտարարագրման ու համապատասխանության գնահատման վերաբերյալ բազմաթիվ հարցեր, որոնց Տեսչական մարմնի ներկայացուցիչները տվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին, ամփոփելով աշխատանքը, Արթուր Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ նրանց համար այն ունեցավ օգտակար նշանակություն, և որ հետագայում նույնպես կշարունակվի գործընկերային աշխատանքը:

Տնտեսվարողները նույնպես հայտնեցին իրենց գոհունակությունը՝ կարևորելով նման հանդիպումների անցկացումը:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo