Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Ամանորյա շնորհավորական ուղերձ

28-12-2018
Սիրելի հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2018 թվականը:

Այն ազգային զարթոնքի և միակամության տարի էր:

Մաղթում եմ, որպեսզի եկող տարին լինի երջանկության և ապահովության տարի յուրաքանչյուր հայ ընտանիքի համար` Հայաստանում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում:

Թող եկող տարին լինի նոր ձեռքբերումների տարի մեր մեծ ընտանիքի` Հայաստան աշխարհի համար, որտեղ գիտեն սիրել, արարել ու մեծարել, գիտեն համերաշխությամբ պայքարել հանուն արդարության և բարեկեցիկ կյանքի, որտեղ կարողանում են պաշտպանել սեփական սահմանները:

Թող փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունն այսուհետ լինեն մեր ընթացքի ուղեցույցները, մեր կամքի և երկրի ապագայի հանդեպ ունեցած հավատը մեզ ուժ տա` նոր բարձունքներ նվաճելու եկող տարում: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուր հայի տանն ու ընտանիքում ոչ միայն 2019 թ-ին, այլ նրան հաջորդող բոլոր տարիներին:

Թող մեր սահմաններն անառիկ լինեն, օջախները` հյուրընկալ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:



Վերադառնալ



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo