Ոչ պարենային ապրանքների որակի հետ կապված խնդիրների առնչությամբ Դուք կարող է դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին կամ դատարան։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լիազորված չէ զբաղվել ապրանքների հետ վերադարձի խնդիրներով, հարցը կարգավորվում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ
Այսինքն՝ մեզ կարող եք դիմել ապրանքի որակի հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են՝ սերտիֆիկատի, հայտարարագրի, մակնշման բացակայությունը, չափագիտական խախտումների՝ այն է, երբ ապրանքը թերկակշռվում է կամ թերլիցքավորվում եւ այլն։
Մեր թեժ գծի ծառայությունն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:00-ից 18:00-ն: Դուք կարող եք Ձեր հարցադրումները, դիմում-բողոքները և առաջարկություններն ուղղել Տեսչական մարմնի աշխատակազմին՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով, կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն-դիմում, կամ այցելելով Կոմիտաս 49/2: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 12:00:
Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել նաեւ հաճախ տրվող հարցերի էջում (ՀՏՀ)։