Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 010 23 56 00 Հայերեն Русский English
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու

Նորություններ



Էջ  

28-12-2018

Ամանորյա շնորհավորական ուղերձ

Սիրելի հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2018 թվականը:

Այն ազգային զարթոնքի և միակամության տարի էր:

Մաղթում եմ, որպեսզի եկող տարին լինի երջանկության և ապահովության տարի յուրաքանչյուր հայ ընտանիքի համար` Հայաստանում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում:

Թող եկող տարին լինի նոր ձեռքբերումների տարի մեր մեծ ընտանիքի` Հայաստան աշխարհի համար, որտեղ գիտեն սիրել, արարել ու մեծարել, գիտեն համերաշխությամբ պայքարել հանուն արդարության և բարեկեցիկ կյանքի, որտեղ կարողանում են պաշտպանել սեփական սահմանները:

Թող փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունն այսուհետ լինեն մեր ընթացքի ուղեցույցները, մեր կամքի և երկրի ապագայի հանդեպ ունեցած հավատը մեզ ուժ տա` նոր բարձունքներ նվաճելու եկող տարում: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուր հայի տանն ու ընտանիքում ոչ միայն 2019 թ-ին, այլ նրան հաջորդող բոլոր տարիներին:

Թող մեր սահմաններն անառիկ լինեն, օջախները` հյուրընկալ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մանրամասն

16-11-2018

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արմավիրի մարզում էր: Անց էր կացվում հերթական հանդիպումը տնտեսվարողների հետ: Թեման, ինչպես միշտ, տնտեսվարողներին իրազեկումն էր ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի, դրանց փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների մասին:

Հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի մարզի բուժհիմնարկների, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների, առողջարանների, դեղատների, թանկարժեք մետաղների և ոչ պարենային այլ ապրանքների մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող մոտ հիսուն տնտեսվարողներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տէղակալ Արթուր Մկրտչյանը նշեց, որ հանդիպումը նպատակ ունի հնարավորինս վերացնել Տեսչական մարմին-տնտեսվարող անջրպետը և անցնել գործընկերային համագործակցության: Իր խոսքում պարոն Մկրտչյանը տնտեսվարողներին հորդորեց նաև՝ լինել անկաշկանդ և ակտիվ՝ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցադրումներում:

Հանդիպումն անցավ կառուցողական քննարկումներով: Եղան հարցադրումներ, առաջարկություններ: Արթուր Մկրտչյանը պատասխանեց տնտեսվարողների հարցերին, իսկ ներկայացված առաջարկությունների և խնդիրների վերաբերյալ տնտեսվարողներին հույս հայտնեց, որ Տեսչական մարմինը կփորձի իր լիազորությունների շրջանակում այդ խնդիրները և առաջարկությունները հասցնել պատկան մարմիններին:

Ամփոփելով հանդիպումը՝ Արթուր Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ իրենց ժամանակը տրամադրելու և հանդիպմանը մասնակցելու համար: Նա նշեց, որ հենց այսպիսի ակտիվ քննարկումների արդյունքում է, որ ձևավորվում է վստահության մթնոլորտ:

Մանրամասն

31-10-2018

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՆԻՍՏ

25 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2018թ, ԴՈՒՇԱՆԲԵ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՆԻՍՏ

Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստը: Խորհրդի հրավերով նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Նիստի օրակարգի հարցերից հատկանշական են.

· ԱՊՀ մասնակից-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի որոշումների կատարողականներ,

· Նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, ԱՊՀ մասնակից-երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված առավել կարևոր իրադարձությունների և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

· ԱՊՀ մասնակից-երկրների օրենսդրության խախտումներով ծառայություններ մատուցող և ապրանքներ իրացնող կայքերի արգելափակման իրավունք ունեցող՝ սպառողների իրավունքների պաշտպանության լիազոր մարմինների համագործակցության փորձառություն,

· Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիների դիմումների քննարկման աշխատանքների կազմակերպում,

· Խորհրդի՝ 2019-2020թթ աշխատանքային ծրագրի նախագծի մշակում,

թեմաների քննարկումները:

Նիստի արդյունքում ընդունվել են որոշման նախագծեր՝ օրակարգի հարցերի վերաբերյալ:

Մանրամասն

16-10-2018

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ:

Այսօր կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հերթական իրազեկում-հանդիպումը, որը անց էր կացվում Արարատի մարզի մարզպետարանի նիստերի դահլիճում: Հանդիպմանը մասնակցում էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը և երեք տասնյակից ավելի տնտեսվարողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ով հակիրճ ներկայացրեց տեսչական մարմնի գործառույթները` հավելելով, որ այս ամենը կազմակերպվել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերություններ ձևավորելու և նրանց՝ իրենց գործունեությունը կարգավորող տեխնիկական կանոնակարգերի պահանջները իրազեկելու նպատակով:

Հանդիպումն ընթացավ բուռն քննարկումներով: Տնտեսվարողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ թե՛ պարոն Կոտոլյանի և թե՛ պարոն Մկրտչյանի կողմից: Քննարկվեցին տարաբնույթ հարցեր՝ կապված ԱԳԼՃԿ-ների, բենզինի, խաղալիքների, սերտիֆիկացման և բուժհիմնարկներում՝ չափագրող սարքերի չափագիտական վերահսոկողության հետ:

Հանդիպման ավարտին պարոն Կոտոլյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ հորդորելով լինել ավելի ակտիվ և ցանկացած խնդիրների դեպքում զանգարել տեսչական մարմին:

Մանրամասն

15-10-2018

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում (նախկին թիվ 30) կայացավ հանդիպում դպրոցի տնտեսագիտական, կենսաքիմիական և հումանիտար հոսքերի 10, 11, և 12-րդ դասարանի աշակերտների հետ: Հանդիպմանը ներկա էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի պետ Սուրեն Պետրոսյանը:

Հանդիպումը բացման խոսքով սկսեց դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը: Նախ Տիկին Սարգսյանը ողջունեց ներկաներին, ապա դիմելով աշակերտներին՝ հորդորեց լինել անկաշկանդ և ակտիվ:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ պարոն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց գործառույթները, ապա դիմելով լսարանին՝ կոչ արեց լինել համարձակ և, որպես մեր երկրի մատաղ սերունդ, հետևողական լինել երկրի զարգացման ընթացքին, սեփական լուման ունենալ նրա բարգավաճման գործում, լինել արժանապատիվ քաղաքացի:

Աշակերտները հանդես եկան տարաբնույթ հարցերով (մակնշման, արտադրանքի անվտանգության, համապատասխանության գնահատման փաստաթղթի, խաղալիքների, օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ) և հանդիպումը վերածվեց իսկական գործնական քննարկման:

Հանդիպման ավարտին, ամփոփելով՝ պարոն Ավետիսյանը նշեց, որ շատ տպավորված է աշակերտների՝ մեր երկրի կյանքով հետաքրքրված և նրա զարգացման գործում արդեն իսկ պատրաստակամ լինելու փաստով: «Չափազանց կարևոր է, որ, սկսած դեռ դպրոցական տարիքից, մատաղ սերնդի ներկայացուցիչները մտահոգված են երկրի խնդիրներով և դրանց լուծման եղանակներ գտնելով: Ողջունում եմ բոլորիդ և վստահեցնում, որ ձեր նման երիտասարդներն են մեր երկրի ապագան»,-ասաց Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը: Դպրոցի տնօրեն տիկին Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց նման միջոցառում նախաձեռնելու համար:

Մանրամասն

01-10-2018

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս անգամ Վայոց Ձորի մարզում էր: Անց էր կացվում հերթական իրազեկում- հանդիպումը, որի նպատակը, ինչպես միշտ, տնտեսվարողներին իրազեկելն էր՝ իրենց ոլորտների օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին: Հանդիպմանը մասնակցում էին մարզի բուժհիմնարկների, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների, առողջարանների, դեղատների, թանկարժեք մետաղների և ոչ պարենային այլ ապրանքների մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող երեսունից ավելի տնտեսվարողներ, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Տերտերյանը:

Պարոն Մկրտչյանը նախ ողջունեց տնտեսվարողներին, ապա անդրադառնալով հանդիպման բուն թեմային՝ ներկայացրեց համապատասխան ոլորտների օրենսդրական փոփոխություններն ու իրավական ակտերը, հորդորեց գործել պատասխանատվության բարձր զգացումով:

Հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական աշխատանքային մթնոլորտում, եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց Տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից տրվեցին հստակ, սպառիչ պատասխաններ:

Բուժհիմնարկների և առողջարանների ներկայացուցիչները դժգոհություն հայտնեցին չափագիտական նորմերի պահպանման վերաբերյալ ընդունված իրավական ակտերում առկա՝ համապատասխան չափիչ սարքերի և սարքավորումների չափագրման համար սահմանված արժեքներից:

«Խնդիրը իսկապես մտահոգիչ է, դժգոհությունը հասկանալի, սակայն Տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում, ցավոք, չի կարող լուծում տալ, քանի որ այն դուրս է մեր լիազորություններից: Այնուամենայնիվ, մենք կփորձենք ձեր մտահոգությունները փոխանցել համապատասխան պատկան մարմիններին: Մեր փոխհարաբերությունները տնտեսվարողների հետ գործընկերային բնույթ է կրում, ինչը ենթադրում է, որ մենք, բացի ստուգումների միջոցով վերահսկողություն իրականացնելուց, փորձում ենք նաև ձեր կողմից վեր հանված խնդիրները լուծել մեր լիազորություններ սահմաններում և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»,- պատասխանեց Արթուր Մկրտչյանը:

Հանդիպման ավարտին, ամփոփելով աշխատանքը, պարոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին և հավաստիացրեց, որ հանդիպումները կլինեն շարունակական և միտված՝ գործընկերային հարաբերությունների սերտացմանը:

Մանրամասն

27-09-2018

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանդիպումը սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար պարոն Կոտոլյանն առաջարկեց ներկայացնել առկա խնդիրները, մտահոգությունները և դրանց կանխարգելման, լուծման ու վերացման վերաբերյալ դիրքորոշումները:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց հասցեագրված բողոքների վիճակագրությունը՝ ըստ ոլորտների: Որպես մտահոգիչ խնդիրներ՝ ներկայացրին խաղալիքների, օծանելիքակոսմետիկական արտադրանքների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազաբալոնների, ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում առկա թերություններն ու խախտումները:

Խաղալիքների ոլորտում մասնակիցներին խիստ մտահոգում էր դրանց անվտանգության և որակի հարցը, իսկ օծանելիքակոսմետիկական արտադրանքի ոլորտում մտահոգություն կար գրամով վաճառվող օծանելիքի վերաբերյալ:

Ավտոգազալիցքավորման ճնշակայանների և տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման, դրանց՝ սահմանված կարգով պարբերական ստուգման հարցը թերևս ամենամտահոգիչն էր հանդիպման մասնակիցների համար:

«Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում գազի՝ կիլոգրամի փոխարեն խորանարդ մետրով վաճառքը պետք է կանոնակարգվի. վաճառքը պետք է կատարվի կիլոգրամով: Սահմանված չափից առավել լիցքավորումը և գազաբալոնների ոչ պարբերական ստուգումները հանգեցնում են դժբախտ դեպքերի, որոնց վերջերս հաճախակի ենք ականատես լինում»,-նշեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաձայնելով բարձրացված հարցի վերաբերյալ մտահոգությունների հետ՝ պարոն Կոտոլյանը նշեց, որ դա իր համար օրակարգային հարց է, և հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպումներ կկազմակերպվեն հարցին առնչվող շահագրգիռ կողմերի և կազմակերպությունների հետ, արդյունքների մասին կտեղեկացվի հասարակական կազմակերպություններին և հանրությանը:

Ուշագրավ էր նաև տնտեսվարողներին համապատասխանության գնահատման փաստաթուղթ տրամադրելու համար լաբորատոր փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների շուրջ քննարկումը: Ինչպես վկայում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լաբորատոր փորձաքննությունները երբեմն շեղվում են անկողմնակալության սկզբունքից և կրում են սուբյեկտիվ բնույթ: Իսկ որպես հիմնական մտահոգություն՝ նրանք նշեցին լաբորատորիաների անվերահսկելիության հանգամանքը՝ նշելով, որ վերահսկողությունը լաբորատորիաների նկատմամբ շատ կարևոր է:

Հանդիպման ավարտին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հայտնելով իրենց գոհունակությունը, առաջարկեցին աշխատանքներ տանել Տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնելու և ուժեղացնելու ուղղությամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ պարոն Կոտոլյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բարձրացված հարցերի, մտահոգությունների և պատրաստակամության համար՝ վստահեցնելով, որ նման հանդիպումները կրելու են շարունակական, պարբերական բնույթ:

Մանրամասն

31-08-2018

Իրազեկում-հանդիպում Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզպետարանում կայացավ իրազեկում հանդիպում բուժոլորտի, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների և ոչ պարենային արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մկրտչյանը, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Տերտերյանը և Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Իշխան Բարսեղյանը:

Արթուր Մկրտչյանը, մասնակիցներին ողջունելուց հետո, ներկայացրեց նշված ոլորտներում առկա խնդիրները և դրանք կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերը:

Բուժոլորտի տնտեսվարողները անհանգստացած էին չափիչ սարքավորումների չափագրման հարցով՝ նշելով, որ երբեմն դրանց չափագրման համար ծախսվող գումարը գերազանցում է ինքնարժեքը:

Բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրվեցին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից՝ նշելով, որ այդ հարցերը քննության կառնվեն հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Հանդիպման ավարտին Իշխան Բարսեղյանը՝ կարևորելով նման հանդիպումների կազմակերպումը՝ տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերություններ ձևավորելու հարցում, շնորհակալություն հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ նման նախաձեռնության համար:

Մանրամասն

28-08-2018

Կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանդիպումը տնտեսվարողների հետ

Կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանդիպումը երեխաների և դեռահասների համար նախատեսված ինչպես նաև օծանելիք և կոսմետիկ արտադրանքներ ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարները:

Բացման խոսքով հանդես եկավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մկրտչյանը: Իր խոսքում նա ողջունեց տնտեսվարողներին և կոչ արեց լինել անկաշկանդ, քանի որ հանդիպումը կրում է գործընկերային բնույթ, և առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միասնական, համագործակցային աշխատանք:

Հանդիպումն անցավ թեժ բանավեճերով ու քննարկումներով: Տնտեսվարողները ոլորտում առկա խնդիրների շուրջ կիսվեցին իրենց մտահոգություններով: Եղան ինչպես ոլորտին, այնպես էլ պետական գրանցման, հայտարարագրման ու համապատասխանության գնահատման վերաբերյալ բազմաթիվ հարցեր, որոնց Տեսչական մարմնի ներկայացուցիչները տվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին, ամփոփելով աշխատանքը, Արթուր Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ նրանց համար այն ունեցավ օգտակար նշանակություն, և որ հետագայում նույնպես կշարունակվի գործընկերային աշխատանքը:

Տնտեսվարողները նույնպես հայտնեցին իրենց գոհունակությունը՝ կարևորելով նման հանդիպումների անցկացումը:

Մանրամասն

07-08-2018

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն անց է կացնում քաղաքացիների ընդունելություն

Յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին ուրբաթ օրը, ժամը 14.00-17.00 Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի մոտ անց է կացվում քաղաքացիների ընդունելություն:

Մանրամասն

06-08-2018

Կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 3-րդ նիստը

2018թ-ի օգոստոսի 3-ին կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 3-րդ նիստը: Նիստը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Օրակարգում ընդգրկված էր 3 հարց.

  1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2018թ-ի առաջին կիսամյակում կատարած աշխատանքների հաշվետվություն:
  2. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստացված բողոքների վիճակագրության հաշվետվություն:
  3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագիծ:

Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մկրտչյանը: Նիստի ընթացքում ծավալված քննարկումների ժամանակ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց կարծիքները և առաջարկել՝ օրակարգի հարցերին տալ հավանություն՝ որոշակի վերապահումներով:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Խորհուրդը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հանձնարարեց ներկայացնել առաջարկներ ԱԳԼՃԿ-ներում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների, ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի տեղափոխման, ինչպես նաև բենզալցակայաններում պահպանման տարաների աղտոտվածության պատճառով վառելիքում ծծմբի տեսակարար կշռի ավելացման վերաբերյալ:

Մանրամասն

28-06-2018

ՇՎՏՄ-ն իրազեկում-հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հուլիսի 28-ին ՇՎՏՄ ներկայացուցիչները՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, իրազեկում-հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզում։

Մարզկենտրոն Գավառում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, թանկարժեք մետաղների առք ու վաճառքով զբաղվողներ, ԱԳԼՃԿ-ների եւ բենզալցակայանների պատասխանատուներ։

Արթուր Մկրտչյանն՝ ըստ ոլորտների, անդրադարձավ չափագիտական կանոնների եւ նորմերի պահանջներին, թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշման հարցերին, բենզինի եւ գազի վաճառքի առումով տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ապա տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան։ Հիմնականում բարձրացված հարցերը վերաբերում էին բուժհաստատություններում ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափված լինելու պահանջին։ Եվս մեկ անգամ շեշտվեց, որ բուժհաստատություններում օգտագործվող սարքերը պետք է ստուգաչափված լինեն՝ ըստ Կառավարության 2016 թվականի N 113-Ն որոշման։ Շատ էին նաեւ ոսկու առեւտրով զբաղվող տնտեսվարողների հարցերը՝ հատկապես ապրանքների հարգադրոշման առնչությամբ։

ՇՎՏՄ մասնագետները նշեցին նաեւ, որ տնտեսվարողները կարող են ոլորտի հետ կապված տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` 2018 թվականի ստուգումների ծրագրում ընդգրկված լինել-չլինելու մասին տեղեկություն ստանալ տեսչական մարմնի կայքից։ Ինչպես նաեւ տեսչական մարմնին դիմել թեժ գծի հեռախոսահամարով՝ 010-23-56-00։

Մանրամասն

01, հունիս 2018

ՀԱՊՀ ուսանողներին ներկայացվեցին շուկայի անվտանգության հետ կապված հարցեր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 1-ին հանդիպում ունեցան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսրանի ուսանողների եւ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը ՏՄ-ի կանխարգելման եւ իրազեկման միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում էր եւ ուսանողության հետ առաջինն էր։

Մանրամասն

19, ապրիլ 2018

Իրազեկում-հանդիպումները շարունակվում են՝ Վանաձոր

Վանաձորի քաղաքապետարանում ապրիլի 18-ին տեղի է ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկում-հանդիպումը տնտեսվարողների հետ։

Նրանց ներկայացվել են իրենց գործունեության ոլորտում իրավական կարգավորումներները, մասնավորապես՝ թե ինչ պահանջներ պետք է բավարարվեն մինչ ապրանքների շուկայահանումն՝ ըստ ՀՀ եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների։

Մանրամասն

02-03-2018

Ուշադրություն. Փոխվել է ՇՎՏՄ-ի պաշտոնական կայքէջի հասցեն

Հարգելի այցելուներ, այսուհետ դուք կարող եք Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կայքէջ այցելել հետևյալ հասցեով՝ www.msib.am: Փոփոխվել է նաև պաշտոնական էլեկտրոնային հասցեն: Այսուհետ դուք կարող եք ձեր նամակներն ուղարկել ստորև ներկայացված էլեկտրոնային հասցեով, կամ ձեզ հուզող հարցերի համար զանգահարել ստորև ներկայացված հեռախոսահամարներին:

Հեռախոս՝ +374 10 235600 թեժ գիծ, +374 11 597524

Էլ. հասցե՝ info@msib.gov.am

Մանրամասն

27-02-2018

Խաղալիքների անվտանգությունը շարունակում է առանցքային խնդիր մնալ

Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր եւ կարեւոր խնդիրներից մեկն է, եւ հատկանշական է, որ այն նաեւ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցը դարձավ։

Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հանդիպման էր հրավիրել ոլորտում ակտիվորեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ 2018-ի համագործակցության եզրերը հստակեցնելու համար։

ՀԿ-ներին նախ ներկայացվեցին ՏՄ-ի այս տարվա գործունեության, ստուգումների եւ հանրային իրազեկման աշխատանքների ծրագրերը։ Քննարկման առանցքային հարց դարձած խաղալիքների անվտանգության առումով նշվեց, որ 2018-ին նախատեսվում է ստուգել 47 ընկերություն։ 2017-ին ՇՎՏՄ-ի իրականացրած ստուգումները փաստում են, որ ոլորտում լուրջ բաց կա, ստուգված տնտեսվարողների մեծ մասը տուգանվել է խախտումների համար։ Ոլորտի առավել ռիսկայության մասին է վկայում նաեւ 2017-ին ՀՀ տարածք խաղալիքների ներմուծումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը, ըստ որի՝ նման արտադրանք ներմուծած տնտեսվարող 76 սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը կամ 18,4 տոկոսը։

Ուստի ՀԿ-ների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության հիմնական ուղղություններից մեկը սահմանել խաղալիքների անվտանգությունը եւ այս ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկել։ ՀԿ-ների ներկայացուցիները նշեցին, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու խաղալիքների սերտիֆիկացման գործընթացը եւս։

Մանրամասն

12-02-2018

Որոշ ոլորտներում արձանագրվել են խախտումների բարձր ցուցանիշներ

Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները եւ արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի թիվը հասել է 1808-ի։ Այն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31%-ով:

Տեսչական մարմինն արձանագրել է, որ իրազեկման աշխատանքների եւ ստուգումների արդյունքում ապրանքների որակի համապատասխանության գնահատման անհրաժեշտությունը շատ տնտեսվարողների համար օրակարգային հարց է դարձել։ Այսուհանդերձ, նախորդ տարի իրականացված աշխատանքները նաեւ փաստում են, որ հատկապես որոշ ոլորտներում լուրջ բացեր կան։

Այսպես՝ նախորդ տարի տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում եւ խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ-ների՝ 100%, սինթետիկ հիմքով լաքեր եւ ներկերի՝ 89%, խաղալիքների՝ 83%, օծանելիքակոսմետիկական եւ լվացող-մաքրող միջոցների՝ 80%, ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի՝ 67% ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, ստուգում իրականացվել է 197 տնտեսվարողների շրջանում, 161-ի մոտ (81.7%) հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ Ըստ այդմ՝ 2017-ին տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 23 մլն ՀՀ դրամ։

Արձանագրված խախտումները հիմնականում համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի առումով են։ ԱԳԼՃԿ-ների պարագայում խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու եւ խորհանարդ մետրով վաճառելու հետ է կապված։ Վերջիններիս խնդիրը կարգավորելու նպատակով, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մշակել օրենսդրական փաթեթը, որն այժմ քննարկման փուլում է։

Շատ խախտումներ արձանագրված եւ բարձր ռիսկայնությամբ ոլորիներում ՇՎՏՄ-ն ստուգումները շարունակում է՝ համաձայն 2018 ծրագրի։

Մանրամասն

Էջ  



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 11 59 75 20

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo