Շուկայի վերահսկողության տեսչական մարմին Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
ԹԵԺ ԳԻԾ 8520
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու
azdararir_gif
Թեժ գիծ
8520

Սպառողին

Հարգելի սպառող

Ոչ պարենային ապրանքների որակի հետ կապված խնդիրների առնչությամբ Դուք կարող է դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին կամ դատարան։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լիազորված չէ զբաղվել ապրանքների հետ վերադարձի խնդիրներով, հարցը կարգավորվում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ

  • Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման,
  • Չափումների միասնականության ապահովման,
  • Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման,
  • Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում' մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման,
  • Արտադրական կանեփի բնագավառներում:

Այսինքն՝ մեզ կարող եք դիմել ապրանքի որակի հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են՝ սերտիֆիկատի, հայտարարագրի, մակնշման բացակայությունը, չափագիտական խախտումների՝ այն է, երբ ապրանքը թերկակշռվում է կամ թերլիցքավորվում եւ այլն։

Մեր թեժ գծի ծառայությունը աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր' ժամը 09:00-ից 18:00-ն: Դուք կարող եք Ձեր հարցադրումները, դիմում-բողոքները և առաջարկություններն ուղղել Տեսչական մարմնի աշխատակազմին՝ զանգահարելով նշված 010-23-56-00 հեռախոսահամարով, կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն-դիմում, կամ այցելելով Կոմիտաս 49/2: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 12:00:

 

                                                                                                     

                                                     Դիմում-բողոք                                                            Հետադարձ կապ





 

Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել նաեւ հաճախ տրվող հարցերի էջում (ՀՏՀ)։

Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՇՎՏՄ երկու աշխատակից՝

Դավիթ Կարենի Պողոսյան (որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ, հեռ. 055-66-06-02, davkar8687@mail.ru, իրավագիտություն մասնագիտություն)

Ալիս Ռազմիկի Երանոսյան (չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության պետ, հեռ. 091-70-00-00, ms-allissa@yandex.ru, տնտեսագետ մասնագիտություն)

ՇՎՏՄ արտաքին և ներքին ազդարարման պատասխանատու է հանդիսանում Արմեն Տերտերյանը (ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ, հեռ. 091-38-71-70, armen_ter@mail.ru):

 



ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 49/2

+374 60 680 212

info@msib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo