ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, ք. Վայք, Ջերմուկի խճուղի, ավտոկայանի տարածքում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ԱՁ-ի լցակայանում անցկացվել են ստուգումներ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ․
- վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում՝ այդ թվում թերլիցքավորում,
- վառելիքի սահմանված կարգով պարտադիր մակնշման բացակայություն,
- լիցքավորման սարքավորման վրա ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում ՇՎՏՄ կողմից տրամադրված QR կոդի բացակայություն։
Հայտնաբերված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։