Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետի (պաշտոնի ծածկագիրը` 69-27.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետի (պաշտոնի ծածկագիրը` 69-27.1-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց' https://cso.gov.am/internal-external-competitions հղումով' քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 221312 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27)
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)
*«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ (հոդվածներ՝ 1-10)
*«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ 3, 5,7,8,13)
* «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք (գլուխ 1, հոդվածներ 1-6)
*«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենք (հոդվածներ 1-7, 17, 25-27)
*«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենք (հոդվածներ 10-24)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
-«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումնների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
Կոմպետենցիաները տես պաշտոնի անձնագրում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի նոյեմբերի 7-ը:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am , հեռ. 010515670