Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է ներքին մրցույթ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի (պաշտոնի ծածկագիրը' 69-27.2-Մ2-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի (պաշտոնի ծածկագիրը' 69-27.2-Մ2-10) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց' https://cso.gov.am/internal-external-competitions հղումով' քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267072 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք
«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենք
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումնների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 16-ը:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am , հեռ. 010 51 56 70