ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԻԿԻ» Ա/Ձ - ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Դաշտավան, Մասիս - Էջմիածին խճ․ 21)։
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 371 695 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։