ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՍԱՐԳԻՍ ՍԻԱՆՈՍՅԱՆ ՕՆԻԿԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ (հասցե՝ Արարատի մարզ, Մարմաշեն, Երևան-Արտաշատ խճուղի 37/1 )։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։