ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
07, ապրիլի 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 23) հայտնաբերվել են խախտումներ։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։